Թաքնված շրջանառությունը Հայաստանում հիմնականում գյուղոլորտում է․Վարդան Արամյան.

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ Հայաստանում թաքնված շրջանառությունը հիմնականում գյուղատնտեսության ոլորտում է, քանի որ այն ազատված է շահութահարկից և ավելացված արժեքի հարկից:

Արմինֆո գործակալության հետ զրույցում Արամյանն ասել է, որ Ֆինանսների նախարարության մոտեցումը միշտ էլ եղել է այնպիսին, որ ստվերային շրջանառությունը բերվի «սպիտակ դաշտ»․ «Իշխանությունները փորձել են շրջանառությունը բերել չափելի դաշտ, որպեսզի վերջնականապես փակեն կառավարության և բիզնեսի միջև հավերժական բանավեճը, այն, որ վերջինս ապրանքները համապատասխան փաստաթղթի բացակայության պատճառով բաց է թողնում առանց դրամական անդորրագրի»։

Նա ասել է, որ խնդիրը փորձել է լուծել նաև նախորդ կառավարությունը, փորձելով ներդնել որոշակի փաստաթղթագրման մեխանիզմներ:

«Գյուղատնտեսական հատվածը դեռևս ազատված է հարկերից, և ֆերմերի արտադրած ցանկացած ապրանք շուկա է մուտք գործում առանց փաստաթղթերի: Եվ այսօր, ինչպես և նախկինում, շրջանառության հաշվարկման հստակ մեխանիզմների բացակայության պայմաններում, դա շատ դժվար է վիճարկել տնտեսվարող սուբյեկտների հետ, թե շահույթի հատկապես ինչ ծավալ է նա պահում հարկայինների տեսադաշտից»,- ասել է Վարդան Արամյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացե՛ք ԱրմԻնֆո կայքում։

Մեկնաբանել