Սարգիս Խանդանյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 1-ի որոշմամբ՝ Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Սարգիս Խանդանյանը ՍիվիլՆեթի նախկին լրագրող է, «Ժողովրդի ձայնը» հեղինակային հաղորդման նախկին հաղորդավարն ու համահեղինակը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Սարգիս Խանդանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

ՍիվիլՆեթը ուրախ է, որ իր աշխատակազմի նախկին անդամները շարունակում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ժողովրդավարացման գործում՝ ազատ մամուլից անցում կատարելով կառավարման ոլորտ:

Մեկնաբանել