Հունիսի 3-ի երեկոյան Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ցուցարարների առաջնորդների 5-6 հոգանոց խմբին: Այսօր՝ ժամը 11-ին, ցուցարարները կհրապարակեն մանրամասներ այդ հանդիպումից: Այս մասին ՍիվիլՆեթի թղթակցին հաղորդել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, որը ակտիվ մասնակցություն ունի Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերին։ Ինքը՝ Բադասյանը, հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։
Ազատամարտիկների փողոցը ներկայում բաց է երթևեկության համար: Հունիսի 3-ին ոստիկանությունը տարածել էր հայտարարություն՝ ցուցարարներին առաջարկելով հավաքն անցկացնել Արցախի պետական համալսարանին հարող այգու տարածքում։
Թաթուլ Հակոբյան, Ստեփանակերտ
Ստեփանակերտում սկսված բողոքի ցույցի ժամանակագրությունը՝ ստորև․