Արցախի դատախազությունը հրապարակել է ծեծկռտուքի տեսանյութը

Արցախի Հանրապետության դատախազությունը հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

«Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը ս.թ. հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ, որի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և տարվում է նախաքննություն, ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը»,- ասվում է հաղորդագրությունում:

Հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ, ըստ ականատեսների, ծեծի էին ենթարկել երկու քաղաքացու՝ ոստիկանների լռելյայն ներկայությամբ։

Ստեփանակերտում մեկնարկել էին բողոքի ակցիաներ, քաղաքացիները բողոքում էին ուժային կառույցների կամայականություններից և պահանջում այդ կառույցների հրաժարականը:

Մեկնաբանել