Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։

Ինչպես վրաստանյան Առաջին ալիքին հայտնել է մեքենավարներից մեկը, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ից, մետրոյի որևէ կայարան չի բացվել։ Կայարաններից մեկի մուտքի մոտ կախված է գրություն, որը տեղեկացնում է, որ մետրոն փակ է։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով որ որպես քաղաքապետ՝ «պատասխանատու է մայրաքաղաքի բնակիչների առաջ և թույլ չի տա, որ Թբիլիսիի բնակչությունը վնասներ կրի՝ շանտաժի, անհասկանալի, անհիմն վերջնագրի պատճառով»։