Հադրութեցի երիտասարդները բարձրաձայնում են՝ իրենց փորձել են թույլ չտալ մասնակցել ցույցի

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, ըստ որի՝ հադրութեցի մի քանի երիտասարդ բարձրաձայնում են ճնշումների մասին, որպեսզի մարդիկ չմասնակցեն հանրահավաքների ցույցերի։

Ստեփանակերտում հունիսի 1-ից ցույցեր են սկսվել՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնանկության պահանջով։

Հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել բախում երկու քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև՝ կենցաղային հողի վրա։ Արդյունքում ԱԱԾ աշխատակիցները մոտ 15 հոգով ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիներին։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել ոչ թե ծեծողներին, այլ ծեծվածներին։ Ավելի ուշ ծեծվողները տեղափոխվել էին հիվանդանոց։

Ըստ լուրերի, միջադեպում ներգրավված է եղել Արցախի ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի որդին։

Ստեփանակերտում արդեն չորրորդ օրն է՝ ցույցերը չեն դադարում։ Արցախի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում ստեղծել է հանձնաժողով, որը զբաղվելու է միջադեպի քննությամբ։

Մեկնաբանել