Տիգրան Մուղնեցյան․ ով է կառավարության ամենարիտասարդ աշխատակիցը

22-ամյա Տիգրան Մուղնեցյանը նոր կառավարության աշխատակազմի ամենաերիտասարդ աշխատակիցն է։ Նա վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականն է, օրեր առաջ է այս պաշտոնին նշանակվել։ Տիգրանը մասնագիտությամբ քաղաքագետ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 19 տարեկանում է միացել կուսակցությանը, սակայն անդամատոմս չունի: Նա ինտելեկտուալ խաղերի սիրահար է։ Ասում է՝ քաղաքագետը չպետք է կաշկանդված լինի կուսակցական սահմաններով։ Տիգրանը ակտիվ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի սկսած «Իմ քայլը» նախաձեռնությանը։

Մեկնաբանել