Հայկ Կյուրեղյանի պատժի ռեժիմը փոխվել է

Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։ Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, հավելեց, որ իր որդուն 1 ամիս արձակուրդ են տվել։ Արմենակ Կյուրեղյանը հայտնեց նաև, որ իրենք ակնկալում են՝ այսօր Հայկն ազատ կարձակվի։

Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և խուլիգանության հոդվածներով: Դեպքը տեղի է ունեցել 2014թ․ հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել է դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա և «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանն այդ գործողությունը մեկնաբանել է որպես բողոք քաղաքական դատավարությունների դեմ:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել