Հունիսի 13-ին Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան․ Բալայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կայցելեն Հայաստան․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա տեղեկացմամբ՝ Մինսկի խմբի հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն «այժմ ճշգրտվում է, հանդիպումների բովանդակության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք միջնորդները կարգավորման նոր առաջարկներ կբերեն, Տիգրան Բալայանն ասել է, որ այդ մասին տեղեկություններ չունի:

Մեկնաբանել