Արտակ Սարգսյանը լքում է ՀՀԿ-ն և խմբակցությունը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարել է, որ լքում է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունը և կուսակցությունը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ:

Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»,- ասված է հայտարարության մեջ:

Արտակ Սարգսյանից առաջ ՀՀԿ խմբակցությունից դուրս էին եկել պատգամավորներ Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելքիս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը։

Այժմ Ազգային ժողովի 105 տեղերից ՀՀԿ խմբակցությանը պատկանում է 53-ը։

Արտակ Սարգսյանի ընտանիքին է պատկանում Երևանի ՍԱՍ սուպերմարկետների ցանցը։

Մեկնաբանել