Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել

Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին։

«Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև  երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը: […]։

Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ  հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին», ,- ասված է նրա հայտարարությունում։

 Կամո Աղաջանյանը Արցախի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2013թ. մարտի 25-ից։

  Այսօր Արցախի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել նաև պետական նախարար Արայիկ Հարությունյանը։