Դատախազը դեմ չէր, դատարանը թույլ չտվեց․ Գևորգ Սաֆարյանը չազատվեց կալանքից

Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի և մյուսների գործով հունիսի 6-ին սկսվեց վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստի ընթացքում Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց նրա խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնելու վերաբերյալ։ Փաստաբանը միջնորդեց նաև հակառակ պարագայում Սաֆարյանին ազատ արձակել ԱԺ երկու պատգամավորների երաշխավորագրերի հիման վրա:

Դատախազը չառարկեց, ավելին՝ ասաց, որ Հայաստանում վերջին ամիսներին իրադրության փոփոխությունը նվազեցրել է ամբասստանյալի կողմից հանրային վտանգ ներկայացնելու հնարավորությունը: Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, մեկ ժամից ավելի խորհրդակցական սենյակում գտնվելուց հետ, որոշեց միջնորդության հարցի քննությունը հետաձգել: Նույն մոտեցումը դատարանը որդեգրեց նաև մյուս ամբաստանյալների նկատմամբ: