«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից:
Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:
Արեգ Կյուրեղյանի համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր: