Բակո Սահակյանը նոր պետնախարար է նշանակել

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պետական նախարար է նշանակվել է Գրիգորի Մարտիրոսյանը, որն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից։ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր Արցախի պետական նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին։

 Բակո Սահակյանը հունիսի 6-ին այլ նշանակումներ էլ է կատարել։

Արթուր Հարությունյանը նշանակվել է ֆինանսների նախարար։

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին Ա զգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում փոխարինել է գնդապետ Սամվել Շահրամանյանը։

Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գնդապետ Իգոր Գրիգորյանը ոստիկանապետի պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին։

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին և Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ: