Այսօր Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը։ Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, քննարկվելու են երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-ից 7-ն աշխատանքային այցով Մոսկվայում է։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այս այցը առաջինն է Հայաստանում իշխանափոխությունից հետո։