Դավիթ Տոնոյանը կիսում է նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դիրքորոշումը

Ազգային ժողովի միջանցքում կառավարության ծրագրի քննարկման ընդմիջմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի»,- ասաց նա՝ խոսելով 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած քաղաքացիներին ներում շնորհելու մասին։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Տոնոյանը ասաց, որ կիսում է նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դիրքորոշումը, որ որոշակի տարիքից հետո բանակից խուսափելու և դրա համար գումար վճարելու գործընթացը պետք է կանգնի։