«Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամ ազատվեց կալանքից

«Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամ այսօր ազատվեց կալանքից․ դատարանը բավարարեց Հովհաննես Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը և նրա խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ 

Այս մասին գրառում է արել փաստաբան Անուշ Մխիթարյանը։

Այսօր՝ ավելի վաղ, կալանքից ազատվել է «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Տիգրան Սարգսյանը։