Մահացել է CNN-ի հեռուստահաղորդավար Էնթոնի Բըրդեյնը

CNN-ի հայտնի հեռուստահաղորդավար, շեֆ-խոհարար Էնթոնի Բըրդեյնը մահացել է: Ինչպես հաղորդում է CNN-ը, 61-ամյա հեռուստաաստղը ինքնասպան է եղել Ֆրանսիայի հյուրանոցներից մեկում:

Բուրդեյնը անցյալ տարի այցելել էր Հայաստան ու Արցախ՝ «Էնթոնի Բըրդեյն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար նկարահանումներ իրականացնելու համար։ Նկարահանումներին մասնակցել է նաև ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը։

Մեկնաբանել