Ազատ արձակվեց ևս մեկ «Սասնա ծուռ»

«Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամի՝ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխվեց, և նա ազատ արձակվեց 500 հազար դրամ գրավի դիմաց։ Հակոբյանի ազատ արձակման մասին գրառում է արել նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը։

Արամ Հակոբյանը «Հիմնադիր խորհրդարաին» Շիրակի կառույցի ղեկավարն է։ Նա մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Հակոբյանը «Սասնա ծռերից» չորրորդ ազատ արձակվածն է։ Այս շաբաթ ազատ են արձակվել Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արեգ Կյուրեղյանը։