«Պայքարն ավարտված չէ»․ «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանը՝ Պավել Մանուկյանի (խմբավորման այլ անդամ) որդին, հունիսի 8-ին կալանքից ազատ արձակվեց։ Նրա խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի ԵԼՔ և «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ։ Կալանքից ազատ արձակվեց նաև խմբի անդամ Արամ Հակոբյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պաշտպանների միջնորդությանը դատախազությունը չառարկեց, իսկ դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց դրանք։

Այսօր նույն դատարանում տեղի ունեցավ նաև Սարի թաղի բախումների գործով նիստը։ 2016-ի հուլիսին էլեկտրականությունը, գազն ու ջրամատակարարումը վերականգնելու պահանջով փողոց դուրս եկած սարիթաղցիների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, տասը հոգու մեղադրանք է առաջադրվել։ Հունիսի 8-ին այս գործով կալանքից ազատվեցին ամբաստանյալներ Հրայր Իսախանյանը, Էդուարդ Զեյթունյանը, Հարություն Թորոսյանը և Անդրանիկ Քյոսեյանը:

Մեկնաբանել