Մհեր Ենոքյան. յոթ տարի մահապատժի սպասելիս, մաս 1

1996թ. նոյեմբերին Բժշկական ինստիտուտի ուսանող Մհեր Ենոքյանը դատապարտվեց մահապատժի։ Ենոքյանը յոթ տարի սպասել է, որ մի օր խցի դուռը կբացեն ու կասեն՝ «քեզ տանում ենք գնդակահարության»։ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից հետո 2003թ․ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։Ենոքյանն ասում է, որ անգամ մահապատժին սպասելիս՝ կրթվել ու հետաքրքրվել է գրականությամբ։ «Եթե նույնիսկ գնդակահարեք, մարդու կյանքը պետք է իմաստավորված լինի»,- բանտի աշխատակիցներին ասել է նա։ 22 տարի Մհեր Ենոքյանը պայքարում է արդարության համար։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանին Մհեր Ենոքյանը պատմում է 1996-2003 ժամանակահատվածի մասին, երբ սպասում էր մահապատժին իրականացմանը։ Մայիսի 18-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Մհեր Ենոքյանը պաշտպանեց իր դիպլոմային աշխատանք։ Նա ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Մեկնաբանել