Չի կարելի գրպանից հանել մի թեկնածու և հրամցնել Ազգային ժողովին. Տիգրան Եգորյան

Հունիսի 12-ին Ազգային ժողովում քննարկվում էր Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուն մեկն է` դատավոր Ելիզավետա Դանիելյանը։ ՍիվիլՆեթը «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի հետ զրուցել է այս հարցի, ինչպես նաև փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ։ Եգորյանն ասում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրված լինելով հանդերձ Դանիելյանը մասնակցել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի մրցույթին, սակայն բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով նրա թեկնածությունը, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը արտահայտել է զրո տոկոս վստահություն։ Ըստ փաստաբանի՝ սա ուղիղ ցուցիչ է, որ նրան նաև չարժե ընտրել ՍԴ դատավորի պաշտոնում: Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա հունիսի 13-ին։

Մեկնաբանել