Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով առավոտյան մեկնել է Արցախ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի կայքը։ Չի նշվում այցի նպատակը։

Ստեփանակերտում այսօր երեկոյան ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցությունը հրավիրել է հանրահավաք՝ քննարկելու Արցախում ստեղծված քաղաքական վիճակը։

Հունիսի սկզբին Ստեփանակերտում մի քանի օր տևած բողոքի ցույցերից հետո հրաժարական տվեցին պետնախարարը, ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը։

Մեկնաբանել