Ի՞նչ է կատարվում Արցախում

Արցախում հունիսի սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերը հանգեցրին պետական նախարարի, ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրաժարականներին։ Օրերս էլ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020-ին չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Չնայած այս ամենին՝ Արցախում բողոքի ալիքը չի հանդարտվել։ Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հունիսի 13-ին Ստեփանակերտում հրավիրել է հանրահավաք՝ քննարկելու Արցախի քաղաքական իրավիճակը։ ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը ևս քննարկում են Արցախի քաղաքական իրավիճակը, փորձում հասկանալ հնարավոր սցենարները։

Մեկնաբանել