Գևորգ Սաֆարյանը և մյուսները ազատ արձակվեցին, Սեֆիլյանը՝ դեռ ոչ

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի և գործով անցնող ևս չորս հոգու պատժաժամկետը կրճատելու պաշտպանների միջնորդությունը։

Վերաքննիչ դատարանը փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման դատավաճիռը տասը տարի հինգ ամիս ժամկետից իջեցնելով մինչև հինգ տարի հինգ ամիս։

Նմանապես, Գևորգ Սագարյանի հինգ տարի վեց ամսվա ազատազրկման դատավճիռը փոխարինվեց երկու տարի վեց ամսվա։

Գործով անցնող ևս չորս հոգու` Հրայր Թոփչյանի, Ներսես Պողոսյանի, Սասուն Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի դատավճիռները երեքուկես-չորս տարուց կրճատվեցին մինչև երկու տարի։

Դատարանը բավարարեց նաև կալանքը որպես խափանման միջոց փոխելու չհեռանալու մասին ստորագրությամբ։ Բացի Ժիրայր Սեֆիլյանից, բոլոր հինգ հոգին ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։

Ժիրայր Սեֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար դատարանը պահանջեց, որ երաշխավորագիր ներկայացրած ԱԺ ութ պատգամավորները վճարեն 500 000 դրամ՝ յուրաքանչյուրը։

Սեֆիլյանի համար երաշխավորագիր ներկայացրած ԱԺ պատգամավորներն են Ալեն Սիմոնյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսոյանը:

Մեկնաբանել