Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոաշրջության կոմիտեի նախագահ։ Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարքեթինգի խթանման վարչության խորհրդական։
Այս պաշտոնում նա փոխարինում է Զարմինե Զեյթունցյանին։
***
Հռիփսիմե Գրիգորյանի կենսագրությունը
Կրթություն
2009-2011 – Քաղաքական գիտությունների մագիստրատուրա, Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ֆալուլտետ, Բուդապեշտ, Հունգարիա։ Կենտրոնական եվրոպական համալսարանի հայ շրջանավարտների խորհրդի նախագահն է։
2005-2009 – Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության բակալավր, Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
Այլ դասընթացներ
2017 – ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդության դասընթաց, Սարաեւո, Բոսնիա եւ Հերցեգովինա 2012 – «Ժողովրդավարացման մարտահրավերներ. լուծում ենք մասնակցությամբ» սեմինար, Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիա, Շվեդիա 2010 – Ամառային դպրոց, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա
Աշխատանքային փորձ
2016-ից մինչ այժմ – ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե, Դոնորների հետ կապերի համակարգող, Մարքեթինգի եւ խթանման վարչության խորհրդական։
2014 – 2015 – «Գրիգ Թրեվլ» ՍՊԸ, համահիմնադիր
2013, 2015, 2017 – ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, մեդիա մասնագետի ավագ օգնական
2014 – «STDev ցանցի եւ հավելվածների զարգացման կազմակերպություն», Բիզնեսի
զարգացման կառավարիչ
2013 – «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ, կրթության մասնագետ
2012 – 2017 – Գոտենբուրգի համալսարան, «Ժողովրդավարության տեսակներ»,
հետազոտության օգնական (առցանց)
2012 – Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, հետազոտության օգնական
2009 – Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժին, օգնական
Քաղաքացիական գործունեություն
2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ 2011 թվականից՝ համանուն հասարակական կազմակերպության անդամ:
Հռիփսիմե Գրիգորյանը ծնվել է 1988 թ., Երեւանում, ամուսնացած է։
Լուսանկարը՝ Նանե Խաչատրյանի։