Մոտ 500 ոստիկան շրջափակել է Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակը և թույլ չի տալիս այնտեղ հանրահավաք անցկացնել, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը Ստեփանակերտից։ Ցույցի մոտ 200 մասնակից հավաքվել է Վերածննդի հրապարակի հարևանությամբ՝ Ստեփան Շահումյանի արձանի մոտ («Պիտաչոկ» այգում)։
Արցախի Ազգային վերածնունդ կուսակցությունն այսօր հանրահավաք է հրավիրել Ստեփանակերտում և հայտարարել է, որ քննարկելու է երկրում ստեղծված քաղաքական վիճակը։
Կուսակցությունը չի դիմել հավաք անցկացնելու համար Ստեփանակերտի քաղաքապետարանի արտոնությունը ստանալու համար՝ դա բացատրելով նրանով, որ նախկինում քանիցս մերժվել են իրենց նմանատիպ հայցերը։
Ստեփանակերտ է մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից։
Գևորգ Թոսունյան, Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Հայկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից