Համանախագահները Երևանում քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել։

«Համանախագահներն ու հայաստանցի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակը և քննարկել են հաջորդ քայլերը՝ միտված գործընթացի առաջմղմանը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը։ Նրանք նաև տեսակետներ են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող իրավիճակի շուրջ՝ շեշտելով կառուցողական մթնոլորտ պահպանելու կարևորությունը։

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օժանդակելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել