«Իմ ձերբակալությունը քաղաքական էր»․ Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հունիսի 15-ին կալանքից ազատ արձակվեց։ Վճռաբեկ դատարանը բեկանեց նրա գործով դատավճիռն ու ուղարկեց վերաքննության։ Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց ստորագրությամբ ազատ արձակմամբ․ երաշխավորություն էին ներկայացրել 13 պատգամավորներ։ Ազատ արձակվելուց հետո Բաբայանը հայտարարեց, որ իր ձերբակալման դրդապատճառները քաղաքական էին։ Ազգային անվտանգության ծառայությունը 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մարտի 22-ին, ձերբակալել էր Սամվել Բաբայանին։ Ավելի ուշ նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր «մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու, կեղծ եվրո թղթադրամներ շրջանառելու» մեղադրանքով: Ընտրություններին նա աջակցում էր ընդդիմադիր՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։

Մեկնաբանել