Արդարադատության փոխնախարարը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Կառավարության որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ սա ժամանակավոր նշանակում է: Ըստ նրա, այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից՝ ասելով, որ «նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները Եվրոպական դատարանում քննվող գործերով»։

Մեկնաբանել