Բողոքի ցույց Ստեփանակերտում

Հունիսի 16-ի երեկոյան Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը և նրա կողմնակիցները Վերածննդի հրապարակում բողոքի ցույց էին կազմակերպել և պահանջում էին նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։ 

«Բակո, հեռացի՛ր» վանկարկումներով քայլում էին, երբ ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք ուժով նրանց տեղափոխեցին դեպի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտ:

Այսօր ուղղաթիռով Արցախ է ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութը՝ Մարութ Վանյանի։