Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ հրաժարական է տվել։

Հունիսի 16-ին ձերբակալվել է Կարեն Գրիգորյանի հայրը՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ ԱԱԾ-ի ձեռնարկած խուզարկության արդյունքում հունիսի 17-ին Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, Արցախի բանակի համար նախատեսված օգնություն, որ հանգանակվել էր 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ։

Մեկնաբանել