ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ․ Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ շարունակելու են կոռուպցիայի դեմ ուղղված իրենց գործողությունները։ Նա վստահեցնում է, որ ԱԱԾ աշխատակիցները շատ ոգևորված են իրենց աշխատանքով։ Միևնույն ժամանակ, Վանեցյանն ասում է՝ տարբեր տեղեկություններ են իրեն հասնում, որ որոշ խմբեր փորձում են իրեն «վնասազերծել»։

Մեկնաբանել