ԱԱԾ-ի տեսանյութը «խոր անակնկալ» էր Մանվել Գրիգորյանի օգնականի համար

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը չի բացառում, որ որևէ այլ անձ Գրիգորյանի տուն բերած լիներ զինվորների համար նախատեսված սնունդն ու մյուս պարագաները։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մանուկյանը հայտնեց, որ պետք է սպասել քրեական գործի ավարտին՝ չխախտելով անմեղության կանխավարկածը. «Ազգային անվտանգության ծառայության տեսանյութի հետ կապված ասեմ՝ անմեղության կանխավարկածը պահենք, բայց եթե ես իմանամ՝ իմ հալալ եղբայրը զինվորի խտացրած կաթը կարող է յուրացնել, ուրեմն հալալ եղբայր չունեմ»։ Նա նաև նշեց, որ իր համար «խոր անակնկալ էր» ԱԱԾ-ի տեսանյութը։