Կշարունակի՞ արդյոք ՊՆ-ն համագործակցել Երկրապահի հետ

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը դեռ չգիտի, թե արդյոք նախարարություն կվերանայի Երկրապահ կամավորականների միության հետ համագործակցությունը։ Խորհրդարանում ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասում է, որ դեռևս նախաքննություն է ընթանում, ու պարզ չէ, թե արդյոք ԵԿՄ բոլոր ստորաբաժանումներն են ներգրավված եղել գործընթացում։ Բալայանն առաջարկում է չխախտել անմեղության կանխավարկածը․ «Որևէ մեկը պաշտոնական հայտարարություն չի արել, թե ոնց է այդ ամենն այնտեղ հայտնվել»։

Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը և ամառանոցում հայտնաբերված խոշոր չափի զենք-զինամթերքը և Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին քաղաքացիների ուղարկած սնունդը, հագուստն ու այլ պարագաներ։