Շատ տխրեցինք, երբ իմացանք՝ մեր նամակները չեն հասել զինվորներին․ աշակերտներ

Երևանի թիվ 164 դպրոցի աշակերտներ Նատալին, Գայանեն և Տաթևը այն հարյուրավոր դպրոցականներից են, որոնք 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին նամակներ էին գրել զինվորներին՝ հույս ունենալով, որ ժպտալու առիթ կտան հայրենիքի պաշտպաններին։ Նրանցից շատերի նամակները և հանգանակած օգնությունը հասել են ոչ թե սահմանում կանգնած զինվորներին, այլ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրանք պատում են, թե ինչ զգացում են ունեցել, երբ տեսել են, որ իրենց նամակները տեղ չեն հասել։

Մեկնաբանել