LIVE BLOG. ԱԺ նիստը՝ Մանվել Գրիգորյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցով

Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ինքը՝ Գրիգորյանը, գործընկերներին կոչ է արել քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին։ Հունիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի առանձնատանն ու ամառանոցում, հայտնաբերել մեծ քանակությամբ զենք-զինամթերթ, բանակի և զինվորների համար նախատեսված գույք և սնունդ։

ՍիվիլՆեթը Ազգային ժողովի նիստը լուսաբանում է ուղիղ՝ հակադարձ ժամանակագրությամբ։ Հետևեք նաև մեր ուղիղ տեսահեռարձակմանը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացնում է արձանագրությունը՝ Դատախազի միջնորդության վերաբերյալ, որն առնչվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

14:13

ԿՈՂՄ 77,ԴԵՄ 3․ ԱԺ-ն տալիս է համաձայնություն Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն

13։15

ԿՈՂՄ 81․ ԴԵՄ 3․ ԱԺ-ն կողմ է, որ Մանվել Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում սկսվի

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացնում է արձանագրությունը՝ Դատախազի միջնորդության վերաբերյալ, որն առնչվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

104 պատգամավորից 85-ը մասնակցել է, եղել է 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել մեկը։ Կողմ 81, դեմ 3 ձայն։

12։48

Այս անպատժելիությունը եկել է նախորդ իշխանություններից․ Սասուն Միքայելյանը՝ լրագրողներին

Չեմ պատկերացնում՝ ինչ հակափաստարկներ կարող է բերել Մանվել Գրիգորյանը արդարանալու համար․ Սասուն Միքայելյան, ԵԼՔ

12։45

ՀՀԿ խմբակցության անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանը խուսափում է հարցերին պատասխանելուց։

12:35

Քվեարկությունը մեկնարկել է։

12։24

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյան

Քվեարկությունը տեղի է ունենալու 12։30-13։00-ն։ Քվեարկությունը լինելու է մեկ քվեաթերթիկով՝ կողմ կամ դեմ նշելով։

12։20

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ

Հանցանք կատարողները չպետք է պաշտպանվեն՝ անկախ իրենց անցյալից։

Մենք հայտարարում ենք, որ հարգելով անմեղության կանխավարկածը՝ չենք խորընդոտելու նախաքննությանը և երկու միջնորդություններին կողմ ենք քվեարկելու։

Ամբողջ նախաքննության գործընթացին պետք է լինենք հետևողական։ Եթե մեղադրանքները հաստատվեն, մեղավորները օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն։

12։15

Արմեն Ռուստամյան, ՀՅԴ

Փաստերը սահմռկեցուցիչ են։ Սա իսկապես խայտառակություն է և սրբապղծություն։

Սա այն դեպքն է, որ չկան տարբեր ճամբարներ։ Դաշնակցությունը կողմ է լինելու երկու միջնորդություններին էլ։

12։07

Էդմոն Մարուքյան, ԵԼՔ

Թող կամավոր սկսեն հարկերը վճարել։ Դեմ եմ Լինչի դատաստանին, սա իրավական պետություն է։

Ես կողմ եմ հարստությանը, հարգում եմ հարուստներին, բայց չեմ հասկանում դոլարով-միլիոնատեր նախարարներին։

Հարց է բարձրացնում թիկնապահներով շրջելու մասին։

Հասարակության կեսը զինված է, մյուս կեսը՝ չէ։ Անհավասարություն կա։

Մի քանի անգամ ելույթիս տեքստը փոխեցի։ Մի ծառ է ընկել, բայց դեմներս խիտ անտառ է՝ ծառեր հաստ բներով։

12։05

Սերգեյ Բագրատյան, Ծառուկյան

Պարոն դատախազ, նայեք Ձեր կողքերը, պետք չէ, որ մեկը հայտնի։

Ինձ համար հերոս է Մոնթե Մելքոնյանը, Ժիրայր Սեֆիլյանը։

11։55

Հայկ Կոնջորյան, ԵԼՔ

Ցավալի է, որ Հանրապետական խմբակցության գործընկերները լքել են դահլիճը։

Այդ նույն մարդիկ թալանել են ոչ միայն պետական գանձարանը, այլև բանակը։

Տարիներ շարունակ նախկին իշխանություններն ասում էին՝ վատ եք ապրում, քանի որ բանակ ենք պահում։

Իրավիճակի ողջ թշվառությունը նրանում է, որ գողացվել էր ոչ թե պարզապես պետական գանձարանից, գողացվել էր զինվորից։

11։53

Տիգրան Ուրիխանյան, Ծառուկյան խմբակցություն

Գողացվեց սիրտ, հոգի, արցունք։

11։48

Հովիկ Աղազարյան, ԵԼՔ

Կոչ եմ անում կոլեգաներին առաջնորդվել ոչ թե անձնական դրսևորումներով, այլ պետականության շահերով։

Տվյալ պահին լավագույն լուծումը կլիներ, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվեր մանդատից։

11։42

Նաիրա Զոհրաբյան, Ծառուկյան

Մեր երկրում բազմաթիվ Մանվել Գրիգորյաններ կան, որոնք պետք է պատասխան տան։

Մանվել Գրիգորյանը պատասխան պիտի տա Ապրիլյան պատերազմում զոհված ծնողների առաջ։

Չենք կարող խոսել անմեղության կանխավարկածի մասին։ Արցախի բարձրագույն պարգև ստացած անձը շարքային գող է, որը կարող է գողանալ զինվորի հացը։

11։40

Դատախազ․ իրավապահ մարմինների գործողությունների համար պետք է լինեն հիմքեր։ Ուղղակի տեղեկությունների հիման վրա չենք կարող հարուցել։

11։38

Հայկ Կոնջորյան, ԵԼՔ

Հարց՝ Բացի Մանվել Գրիգորյանից կան այլ անձինք, զինված բանդաներ, որոնք ունեն մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Արդյոք Դուք որպես դատախազ ձեր լիազորությունների շրջանակում կփորձե՞ք մյուս անձանց և խմբավորումներին բացահայտել և պատասխանատվության ենթարկել։

11։35

2016-2018թթ․ ՊՆ-ից 190 մլն արժողությամբ սննդամթերք կամ այլ պարագաներ են տրամադրվել Երկրապահ կամավորական միությանը․ դատախազ

11։34

Ալեն Սիմոնյան, ԵԼՔ

Ռազմամթերքի ընդհանուր արժեքի մասին հարց։

11:30

Դատախազ․ Ինձ հիմա հետաքրքրեց՝ Դուք այդ ամեն ինչին տեղյակ լինելով, տեսնելով առերևույթ հանցագործության հատկանիշներ, որպես պատգամավոր դիմե՞լ եք իրավապահներին։

11։28

Նաիրա Զոհրաբյան, Ծառուկյան

Հարց՝ Ո՞ւր էիք դուք, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգած զինվորի հացը։ Ե՞րբ իմացաք, որ Մանվել Գրիգորյանը կատարել է Ձեր թվարկած շատ երկար հանցագործությունները։

11։20

Արթուր Դավթյանը ընթերցում է երկրորդ միջնորդագիրը՝ համաձայնություն տալ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն։

11։15

Մանվել Գրիգորյանը ապրանքները օգտագործել է իր հայեցողությամբ, անձնական կարիքների համար, սննդամթերքը ծառայեցրել է որպես կեր կենդանիների համար․ դատախազ

11։10

Գրիգորյանի հրահանգով խուզարկության վայր է եկել Արմեն Հակոբյանը և պնդել, որ պահվող ռազմամթերքն իրեն է պատկանում․ դատախազ

11։08

Արթուր Դավթյանը ընթերցում է Ապրիլյան պատերազմի մասնակիցներին աշակերտներից մեկի ուղարկած նամակը։

11։03

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է միջնորդագրերը, ներկայացնում է Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զենք-զինամթերքի, ավտոմեքենաների տեսակները, սնունդը, բժշկական պարագաները, նամակները և այլն։

11։00

Քվորում կա։

10։58

Հանրապետական խմբակցությունը համաձայնություն է տալու Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը․ «Չպետք է խոչընդոտել նախաքննությանը, պետք է հետևողական լինել, որ օրենքի ամենայն խստությամբ պատժվեն նման գործողությունները։ Մենք համաձայնություն ենք տալու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Մեկնաբանել