Ոստիկաններն ու ազատամարտիկները՝ Երկրապահի մոտ

Երկրապահ կամավորական միության կենտրոնական գրասենյակում հունիսի 20-ին միաժամանակ հավաքվել էին ազատամարտիկներն ու ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները։ Ազատամարտիկները համատեղ հայտարարություն տարածեցին ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածի մասին։ Նրանք առաջարկեցին ստեղծել նախաձեռնող խումբ և արտահերթ համագումար անցկացնել։ Բացի այդ, առաջարկեցին կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը և հրավիրել անկախ աուդիտ։ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այդ ընթացքում գործողություններ էին իրականացնում ԵԿՄ կենտրոնական գրասենյակի պահեստներում։