Հեղափոխությունը՝ լուսանկարիչների աչքով. Անի Գևորգյան

Լուսանկարիչ Անի Գևորգյանը հիշում է Թավշյա հեղափոխության ընթացքում իր արած լուսանկարները և դրանց պատմությունները: Անիի համար տպավորիչը Ռոդենի արձանի և մարդկանց «հանդիպումն էր»: Նրա խոսքով` մինչև այդ պահը արձանը սիմվոլիկ էր և շոշափելի չէր, բայց այն ժամանակ, երբ ցույցերը տեղափոխվել էին Ֆրանսիայի հրապարակ, մարդիկ սկսեցին շոշափել և ճանաչել նրան: ՍիվիլՆեթը շարք է սկսել, որտեղ ներկայացնում է հեղափոխությունը վավերագրած լուսանկարիչներին: