Վրաստանի խորհրդարանը երեկ վստահություն է հայտնել նոր կառավարությանը՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ և կառավարության ծրագրին՝ «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» խորագրով։
Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 6-ը։
Ինչպես հայտարարել է Բախտաձեն, մոտ երեք շաբաթից պատրաստ կլինի փոքր կառավարության տեսլականը։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարների քանակը 14-ից կհասցվի 11-ի։
Փոփոխություններից հետո խորհրդարանը կրկին պետք է վստահություն հայտնի կառավարությանը։
Թեմայի շուրջ ավելին՝
Վրաստանի ապագա վարչապետը առաջարկում է ներել հարկատուների՝ մինչև 2013թ․ պարտքերը