Փաշինյանը չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը․ այս մասին նա հայտարարեց կառավարության այսօրվա նիստին, որին մասնակցում է նաև Թանդիլյանը։

Փաշինյանի խոսքով՝ իրենք որոշել են շարունակել համատեղ աշխատանքը։ Բացի այդ, պետք է համատեղ աշխատեն այն խնդրի վերաբերյալ, որը բուռն քննարկման տեղիք է տալիս:

Մանե Թանդիլյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 12-ին։ Որոշման պատճառը եղել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծը։

Մեկնաբանել