Տոնածառն ի վերջո կհասնի՞ Ազատության հրապարակ․ զրույց Գևորգ Սաֆարյանի հետ

ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը խոսել է նախկին քաղբանտարկյալ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։ Նա ասում է, որ նախկին իշխանությունները իրեն դատապարտել են բացառապես քաղաքական հիմքերով։ Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է երկու քրեական գործով, որոնցից մեկը աղմկահարույց «Տոնածառի գործն» էր։ 2016-ի Ամանորի գիշերը Գևորգն Ազատության հրապարակում փորձել էր տոնածառ տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չէին տվել, ինչ արդյունքում բախումներ էին տեղի ունեցել։ Սաֆարյանը մեղադրվեց ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, ցուցմունք տվողները միայն ոստիկաններն էին: ՍիվիլՆեթի հետ զրույցում Սաֆարյանը չբացառեց, որ եկող Ամանորին կարող է խորհրդանշական կերպով նոր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում։