«Երկրապահի» անդամները պահանջում են լիազորություններից զրկել Մանվել Գրիգորյանին

Երկրապահ կամավորական միության անդամներն այսօր կազմակերպության կենտրոնական գրասենյակում հայտարարեցին, որ պետք է դադարեցնել ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի լիազորությունները։ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը հայտնեց, որ հունիսի 24-ն տեղի կունենա վարչության նիստ, որտեղ կքննարկվի իրենց պահանջը։ Մինչ այդ կկասեցվի ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը։ ԵԿՄ հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր, 2008-ի մարտի 1-ից հետո անձեռնմխելիությունից զրկված ու քաղաքական հետապնդման ենթարկված ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը։ Նա ասաց, որ իր դեմ մինչև վերջերս քրեական գործեր են հարուցել ու փորձել են լռեցնել:

Մեկնաբանել