Մնացականյանը՝ բելառուս պաշտոնակցին. Գործընկերները պետք է ձեռնպահ մնան խաղաղության մթնոլորտը վտանգող քայլերից

Հունիսի 22-ին Մինսկում Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին։

Բելառուսի ԱԳ նախարարը, ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, կարևորել է առաջին պաշտոնական շփումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն ընդլայնվել ու խորանալ գործընկերության ոգով։

«Պոլոնեզ»-ների հարցով Բելառուսի արձագանքները Հայաստանին չեն բավարարում․ ԱԳՆ

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար։ Այս առումով նա կարևորել է, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ։

Մեկնաբանել