ՌԴ Պետդումայի նախագահը ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը համարում է «ճիշտ և կառուցողական»

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը համարում է «ճիշտ և կառուցողական»։ Այսպիսի կարծիք նա հայտնել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպմանը։

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ուստի եկեք անենք ամեն ինչ այդ ուղղությամբ և ելնենք նրանից, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, ովքեր չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցանկությունը՝ ապրել խաղաղության մեջ, գնում են լարվածության ճանապարհով։ Մենք պետք է անենք ամեն ինչ հանուն նրա, որ կանխենք այդ ճանապարհը»,- ասել է Վոլոդինը։

«Այս առնչությամբ Ադրբեջանը մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում։ Մենք հույս ունենք, որ այդպես կլինի նաև հետագայում»,- ռուսաստանյան TASS գործակալության փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան։

Լուսանկարում ձախից աջ՝ Վյաչեսլավ Վոլոդին և Օգթայ Ասադով

Մեկնաբանել