Էրդողանը՝ սուպերնախագահ․ արտահերթ ընտրությունների արդյունքների շուրջ

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է 52,55 տոկոս ձայն և առաջին փուլում վերընտրվել երկրի նախագահ։ Արդյունքների, Թուրքիայի ներքաղաքական զարգացումների շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է թուրքագետ Գոռ Երանյանի հետ։ Նոր սահմանադրությամբ Էրդողանն ունենալու է նախագահի անսահմանափակ լիազորություններ, վարչապետի պաշտոնը վերանում է, թուլանում է խորհրդարանի վերահսկողությունը գործադիրի նկատմամբ։ Այս ամենը ճանապարհ է հարթում Էրդողանի սուպեր նախագահության համար։

Մեկնաբանել