ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: 

«Հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հանդես կգանք հաղորդագրությամբ», – ասել է նա։

Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաչագան Ղազարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Վաչագան Ղազարյանի անվան հետ կապվող «Յանս» ակումբում անցյալ շաբաթ խուզարկություններ էին անցկացվել, հարուցվել է քրեական գործ։