Բանակցությունների սեղանի շուրջ մեզ անհրաժեշտ է ավելի պատասխանատու և ողջամիտ կողմ. ՀՀ ԱԳՆ ղեկավար

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրառում է արել՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր զորահանդեսի ժամանակ արած հայտարարություններին։

«Պատերազմ հրահրելն ու սուր ճոճելը տեղին չեն, ցավալի, եթե ոչ անհեթեթ։ Ներքին սպառման համար նախատեսված և բանակցությունների սեղանի շուրջ կիրառվող լեզուների անհամատեղելիությունը չի աշխատում։ Բանակցությունների սեղանի շուրջ մեզ անհրաժեշտ է ավելի պատասխանատու և ողջամիտ կողմ»,- գրել է Մնացականյանը։

Մեկ այլ թվիթում նա շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Մեկնաբանել