Հանրայինը, խոսքի ազատությունը և հեղափոխությունը․ զրույց Տիգրան Հակոբյանի հետ

Լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է հանձնաժողովի և Հանրային հեռուստատեսության գործունեությանը, նրանց նկատմամբ հանրության և հատկապես մեդիափորձագետների քննադատությանը։ Զրույցի ընթացքում քննարկվում է ավանդական և ինտերնետային հեռուստաընկերությունների գործունեությունը, նրանց միջև մրցակցությունը։ Հակոբյանը, համակրանք ունենալով հեղափոխության և նրա առաջնորդի նկատմամբ, համարում է, որ անթույլատրելի էր Նիկոլ Փաշինյանի ներխուժումը Հանրային ռադիոյի տարածք։ Հակոբյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանը տեղափոխվել է երկրների այլ խումբ։

Մեկնաբանել