Ավետիք Քերոբյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավետիք Քերոբյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։

Այդ պաշտոնում նա փոխարինում է Դավիթ Փախչանյանին, որը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։

Ավետիք Քերոբյանը Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատանքի է անցել 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո։ Նախքան Երևան տեղափոխվելը նա Ռուսաստանի HSBC բանկոի ՏՏ գծով տնօրենն էր։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։

Եղբայրը՝ Վահան Քերոբյանը, որը Menu Group-ի հիմնադիրն է, Ֆեյսբուքի իր էջում գրել է,

«Մոտ երկու տարի առաջ, ապրիլյան պատերազմից հետո, ավագ եղբայրս՝ Ավետիք Քերոբյանը, որոշեց վերադառնալ Հայաստան և ստանձնել կարևոր պարտականություն պաշտպանության նախարարությունում՝ թողնելով բարձր վարձատրվող աշխատանքը Մոսկվայում և ավելի քան տասը տարվա արտագնա աշխատանքը Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում: Այժմ, երկու տարվա աշխատանքից հետո, Ավետը դարձավ Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ: Ավելի քան վստահ եմ, որ արդեն ձեռք բերված հաջողությունները կբազմապատկվեն»:

Մեկնաբանել